Կազինոները վերադառնո՞ւմ են. «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով, չի բացառվում, որ մայրաքաղաքից դեպի առողջարանային և հանգստյան գոտիներ տեղափոխված կազինոներն առաջիկայում կրկին դեպի մայրաքաղաք «վերադառնան»:
Թերթը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ նման որոշում կայացվեց, և կազինոները չվեցին Ծաղկաձոր ու հեռավոր վայրեր: Իսկ Աբովյանի մատույցներում տեղակայված Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ն և նոր «Մուլտի գրանդ» հյուրանոցի կազինոները մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում, քան Ծաղկաձորի «Սենատորը», բայց այդքան էլ հարմար չեն և այցելուների ու եկամտի պակաս ունեն: Կազինոներ ունեցող գործարարները վերջերս դիմել են բարձր ղեկավարությանը՝ խնդիրը վերանայելու խնդրանք-հորդորով:
Հարցը քննարկման փուլում է, և չի բացառվում, որ հօգուտ գործարարների որոշում կայացվի:
«Կոնկրետ դեպքում խնդիրը ոչ թե կազինոների տերերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, այլ, որ մայրաքաղաքից հեռացած կազինոները տնտեսապես անշահավետ են, և դրանց «հետողորմյան» բյուջե փող կբերի, աշխատատեղեր կբացվեն, հարկ կմուծվի, տուրիստական սեզոնում աշխուժություն կլինի, հրեն՝ Թիֆլիսում, Մինսկում կազինոները մայրաքաղաքներում են, ու կարծես վատ չէ»,- բացատրել է թերթի հետ զրուցած գործարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին