Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցում են Արաքի, Ֆորդուի ռեակտորների և ուրանի հարստացման հարցերի շուրջ
«Որոշ հարցերի շուրջ Իրանն ու ԱՄՆ-ն ունեն ընդհանուր ըմբռնում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության մամլո խոսնակ Բեհռուզ Քամալվանդին:
Իրանցի պաշտոնյան, ներկայացնելով այսօր Լոզանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Էռնեստ Մունիզի միջև տեղի ունեցած բանակցությունների որոշ մանրամասներ, տեղեկացրել է, որ հիմնականում քննարկումները ծավալվել են Արաքի ծանր ջրի և Ֆորդուի ռեակտորների, ինչպես նաև ուրանի հարստացման հարցերի շուրջ:
«Որոշ հարցերի շուրջ կողմերն ունեն ընդհանուր ըմբռնում: Բանակցող կողմերը ջանքեր են գործադրում բանակցությունների ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-հավելել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր վերսկսել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի բանակցությունները, որոնց մասնակցում են նաև ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մունիզը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում