Կարինե Ալավերդյանին շնորհվել է ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: