Լևոն Զուրաբյան. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ թատերական ներկայացում
«Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ թատերական ներկայացում, ՀՀԿ խորհրդի հրապարակային նիստ՝ զրկելով ընդդիմությանը որևէ հարց ուղղել կառավարությանը»,- այսօր Ազգային ժողովում շարունակվող ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, մինչ թեմային անդրադառնալը հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ողջ ընթացքում հանդես եկան ՀՀԿ-ական պատգամավորները՝ նախապես ներկայացված հարցերով:
«Այդ քայլով խախտվել է մեր սահմանադրական իրավունքը: Կարևոր է հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ընդդիմությանը լռեցնելու փորձը: Բանն այն է, որ տնտեսության վիճակն այնքան վատ է, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է քողարկելու այդ վիճակը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Լ. Զուրաբյանի ելույթից ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ երեկ, բացարձակապես, որևէ ներկայացում տեղի չի ունեցել, քանի որ այն ամենը, ինչ կատարվել է նիստի ընթացքում, համապատասխանում է ԱԺ կանոնակարգ օրենքի 150 –րդ հոդվածին, նաև Սահմանադրությանը: Նա նշեց, որ պատգամավորները մեծ քանակով գրավոր հարցեր էին ուղղել կառավարությանը: Հ. Նեղդալյանը նաև ընդգծեց, որ նախօերին կառավարությանը հարցեր են ուղղել ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորները, այլ նաև ընդդիմադիր: