Նոր սկանդալ. կիզակետում Մալթայի վարչապետի կոռուպցիոն կապերն են Ադրբեջանի կառավարության հետ
Մալթայում պարբերաբար մեղադրանքներ են հնչում երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթի հասցեին մամուլ ներթափանցած այն տեղեկությունների պատճառով, թե վերջինս հանցավոր համագործակցության մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում անելով Malta Independent պարբերականին:
Ասվում է, որ Մալթայի ընդդիմության առաջնորդ Սայմըն Բուսութին վերոհիշյալ սկանդալի առնչությամբ հայտարարել է` չնայած վարչապետի` Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության հստակ ու անհերքելի փաստերի բացակայությանը, այնուհանդերձ, առկա են լիովին հիմնավորված կասկածներ:
«Գլխավոր աուդիտորի զեկույցից հետո մեր վարչապետն այցելեց Ադրբեջան` առանց պետական ապարատի ու տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Նրան ուղեկցում էին միայն քաղաքական գործիչներ: Հենց այս հանգամանքն էլ կասկածների տեղիք է տալիս, քանի որ կոռուպցիոն գործողությունները նման միջոցառումների ժամանակ են իրականացվում»,- ընդգծել է նա:
Նշենք, որ նույն Malta Independent պարբերականի համաձայն` հաշվետվության մեջ հաշվարկներում բացթողումների հետևանքով ավելի վաղ Մալթայի գլխավոր աուդիտորը կասկածի տակ էր դրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ գների ապահովագրման պայմանագրերը, որոնք անցած տարի կնքվել էին երկրի էներգետիկայի նախարարության կողմից: Ընդդիմության առաջնորդ Սայմըն Բուսութին իր հերթին թվիթերյան միկրոբլոգում մեղադրել էր երկրի էներգետիկայի նախարար Քոնրադ Միզիին միլիոնավոր դոլարներ արժողությամբ պայմանագրերն «Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը հատկացնելու համար»` շեշտելով, թե «դրանից վատ հոտ է գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան