«Ձեր չափն իմացեք և նորմալ պահեք ձեզ». Արտակ Շաբոյանը` ընդդիմադիր պատգամավորներին
«Դուք դրա իրավունքը չունեք անհիմն վիրավորել ու զրպարտել: Ձեր չափն իմացեք և նորմալ պահեք ձեզ, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում դիմելով իր հասցեին քննադատություններ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորներին`ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով` ինքը բազմիցս առաջարկներ է ներկայացրել, որպեսզի համատեղ քննարկեն, համատեղ առաջարկություններ ներկայացնեն:
«Եթե այդքան մտահոգված եք մրցակցային վիճակի վերաբերյալ, ապա կոնկրետ առաջարկություններ ներկայացրեք, այլ ոչ թե տարին մեկ անգամ, երբ ինձ տեսնում եք դահլիճում, պոպուլիզմին զոռ տալով՝ անհիմն հայտարարություններ կատարեք»,- ասաց Ա.Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ ռացիոնալ առաջարկներ, հետաքրքիր քննարկում են եղել 2015թ. ծրագրի վերաբերյալ, բավականին շատ գրառումներ է կատարել և արդեն համապատասխան առաջադրանքներ է տվել: «Հայտնում եմ մեր պատրաստակամությունը, որ բոլոր հարցերի հետ կապված մենք պատրաստ ենք աշխատել, համագործակցել և կառուցողական քննարկումներ կազմակերպել»,- նշեց Ա.Շաբոյանը:
Նախորդիվ`
Հ. Բիշարյան. Գիտենք՝ որտեղ է շան գլուխը թաղված
ՀԱԿ խմբակցության ղեկավար. Պարենային ապրանքները բնակչությանը վաճառվել է 100-255 տոկոս բարձր գնով
Բոլոր ելույթները միտումնավոր էին և ուղղված էին անձերին. Վահրամ Բաղդասարյան