Հոսպիտալի պետը` վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին
Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող՝ մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ Սարգիս Գաբրիելյանի և Էդգար Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարարին մոտ է: Panorama.am-ին հայտնեց հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Սարգիսն արդեն մի քանի օր է հիվանդասենյակում է, այսօր, հիվանդասենյակ կտեղափոխվի նաև Էդգարը»,- տեղեկացրեց Ա. Ասատուրյանը:
Նա նաև հայտնեց, որ նույն օրը վիրավորված Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Դալմանյան Գոռի վնասվածքը բավականին լուրջ է և վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Գոռին Երևան տեղափոխել դեռևս հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին դիվերսիայի հետևանքով մահացել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Եվս 4 զինծառայող վիրավորվել էին: Նրանցից Սամվել Հակոբյանն (1995թ.) նախօրեին մահացել է Ստեփանակերտի հոսպիտալում:
Նախորդող հրապարակումներ՝
Ծանր վիրավորված զինծառայողը հոսպիտալում մահացել է
ԼՂՀ-ից Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է. Հովհաննիսյան
Վիրավորված երկու զինծառայողները տեղափոխվում են Երևան
Արցախի նախագահն այցելել է դիվերսիան կասեցնելու ընթացքում վիրավորված զինծառայողներին
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հակառակորդի թողած զինամթերքի լուսանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները