Forbes-ը Ուկրաինայի նախագահի ունեցվածքը գնահատում է 750 միլիոն դոլար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ունեցվածքը գնահատվում է 780 միլիոն դոլար: Լենտա.ռու-ի տեղեկացմամբ, այդ մասին է վկայում Forbes-ի կազմած Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը:
Forbes-ը գրում է, որ Պորոշենկոն դեռևս Roshen ընկերության սեփականատերն է, չնայած այն խոստմանը, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում բիզնեսը կվաճառի:
Ամենահարուստ ուկրաինացին է Ռինատ Ախմետովը: Նրա ունեցվածքը գնահատվում է 6,9 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է մեդիամագնատ Վիկտոր Պինչուկը, երրորդ՝ Իգոր Կոլոմոյսկին: Պորոշենկոն ցուցակում 8-րդ հորիզոնականում է:
2014-ին Պ. Պորոշենկոշյի ակտիվերը Forbes-ի հաշվարկներով կազմում էր 1,3 միլիարդ դոլար: