Ամերիկացի վերլուծաբան. Մոսկվան շահագրռված չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մեջ
Մոսկվան շահագրռված չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մեջ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը:
«Չեմ կարծում, որ Մոսկվան շահագրգռված է իրավիճակի սրման մեջ: Սա խիստ լոկալ հակամարտություն է, որը հիմնված է Բաքվի և Երևանի միջև առկա անվստահության և խորհրդային պետականաշինության թողած ժառանգության վրա»,- նշել է Գորդոն Հանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում հնարավոր զարգացումներին, ապա, այստեղ վերլուծաբանը տեսնում է դեպքերի զարգացման երկու հրարավոր տարբերակ:
«Եթե Երևանը և Բաքուն չկարողանան համաձայնյության գալ, ապա, հաշվի առնելով հայ-ռուսական սերտ հարաբերությունները և ԵՏՄշրջանակներում դրանց հետագա ամրապնդումը, հնարավոր է դեպքերի զարգացման երկու տարբերակ`
ա) հիմնախնդիրը կշարունակի պայմանավորված լինել հակամարտող կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցությամբ և, այս պարագայում, հայ-ռուսական դաշինքը հավասարակշռելու նպատակով, Արևմուտքը կսկսի աջակցել Ադրբեջանին:
բ) Հիմնախնդիրը կհանգուցալուծվի Ռուսատանի հովանավորությամբ և տրամադրված երաշխիքների միջոցով»,-նշել է Գորդոն Հանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար