Կգա իրա մեծ ախպորը կտենա». Մհեր Սեդրակյանն՝ իր և քրեական հեղինակություն Պզոյի հարաբերությունների մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի հարցին՝ Երրոդմասցի Լյովիկի և մնացյալների առնչությամբ հոլովվում էր նաև Ձեր անունը, խոսվում էր, որ Ձեր հարաբերությունները շատ վատ են եղել նրա հետ, Մհեր Սեդրակյանը պատասխանել է. «Ուրեմն, իրենք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս 2 օրը կպարզվի, ու էդ իմ նույնը շահարկողները կհասկանան, որ իրենք լավ բան չեն արել»։
Չասացինք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր հարաբերությունները Լյովիկի հետ: «Ես ոչ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, նրանց բոլորի հետ էլ իմ հարաբերությունները եղել են նորմալ»։
Չէ՝ գրվում է, որ ինչ-ինչ խնդիրներ են եղել: «Ինչ ուզեք կգրեք, լրագրողների՞դ ինչ կա»:
Բոլոր դեպքերում նրանք ժխտում են իրենց մասնակցությունը վենդետային։ «Ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»։
Իսկ Պզոյի հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ «Ես արդեն ասացի՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ։ Ճանաչում եք իրեն։ «Հա, ինչ է եղել որ նա մեր թաղի տղա է եղել»։
Գալու է շուտով։ «Ուզում է գա, ուզում է չգա, իր խնդիրն է, կգա իրա մեծ ախպորը կտենա, կգնա»,-ասել է «մեծ ախպեր» Մհեր Սեդրակյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում