Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահը կժամանի Երևան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, վաղը Ազգային ժողովում նախատեսվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստ:
ՌԴ պետական դումայի նշված հանձնաժողովի նախագահը Լեոնիդ Սլուցկին է, ով բավական ազդեցիկ դեմք է համարվում Ռուսաստանի արտաքին քաղաքականության բնագավառում: Իսկ երկու հանձնաժողովները նախկինում երկու անգամ համատեղ նիստեր արել են և քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի բավականին լայն շրջանակ: Նիստերից մեկը տեղի է ունեցել Երևանում, մեկը՝ Մոսկվայում: Սպասվում է, որ այսօր Սլուցկու ղեկավարած հանձնաժողովի ներկայացուցչական պատվիրակությունը կժամանի Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին