Իրանի նախագահը միջուկային ծրագրի և Եմենի հարցով հեռախոսազրույց է ունեցել Օլանդի, Պուտինի և Քեմերոնի հետ
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ծրագրի և Եմենի հարցով հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ տեղի ունեցած հեռախոսազրուցների ընթացքում Իրանի նախագահը ևս մեկ անգամ շեշտել է միջազգային նորմերի համաձայն՝ Իրանի՝ միջուկային ծրագիր ունենալու իրավունքը և ընդգծել դրան հասնելու Թեհրանի վճռականությունը:
Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկրի նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցների լիակատար չեղյալ հայտարարելը կարող է օգնել միջուկային խնդրի վերջնական լուծմանը:
Հասան Ռոհանին, վկայակոչելով 2005թ. ստեղծված հնարավորությունը և ներկայիս բացառիկ պայմանները, ևս մեկ անգամ հիշեցրել է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մասին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արձակած ֆեթվան, ապա հավելել. «Մենք պետք է առաջնորդվենք ազգային, ինչպես նաև միջազգային շահերով և չպետք է ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց թողնենք»:
Իրանի նախագահն իր զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է նաև Եմենում տեղի ունեցող զարգացումների վրա: Հասան Ռոհանին, դատապարտելով Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի վրա իրականացրած ռազմական հարձակումը, նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք տարածաշրջանում նոր ճգնաժամի առիթ կհանդիսանան:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին. Նախազգուշացում Իրանից
Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցում են Արաքի, Ֆորդուի ռեակտորների և ուրանի հարստացման հարցերի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում