Էդմոն Մարուքյանը ցանկանում է առաջիկայում կուսակցություն հիմնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին «փնտրտուքների» մեջ է: Պատգամավորը ցանկանում է առաջիկայում ինչ-որ կուսակցություն կամ նախաձեռնություն հիմնել: Դեռևս հստակ որոշված չէ, թե նոր ստեղծվելիք կառույցն ինչ իրավակազմակերպչական ձև է ունենալու` կուսակցություն է լինելու, թե քաղաքացիական նախաձեռնություն: Հայտնի է միայն, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեկ կտուրի տակ «հավաքել» այն գործիչներին, ովքեր դեմ են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունենում, այսպես կոչված, եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչների հետ` փորձելով նրանց համոզել միավորվել մեկ ընդհանուր կառույցի մեջ: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից, սակայն նա հրաժարվել է այդ հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին