ՌԴ օդանավակայաններով ՀՀ ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից գնումներ անել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա է ազդել: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առևտուր անել, պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին:
Ի դեպ, տվյալ դեպքում կապ չունի՝ ուղևորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որևէ այլ երկրից է գալիս տարանցիկ, Մոսկվայով: Կարևոր գործոնն այն է, որ եթե ուղևորի համար վերջնակետը-Երևանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել:
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պատասխանի իրավական խուճուճ ձևակերպումները եթե մի կողմ թողնենք և խնդիրը պարզ ու հասկանալի ներկայացնենք, ապա, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղևորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել: Այսինքն՝Հայաստանն այլևս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երևան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին