Մեծ պահք. «Լինենք պատասխանատու մեր անձի, մեր արարքների և աստվածատուր մեր Հայրենիքի համար»
Մեծ պահքի 40-րդ օրն է:
«Ընթերցվածք` Բ Օր. 11.10-25, Հոբ 21.1-34, Ես. 46.3-47.4
Այսօր Մեծ պահքի 40-րդ օրն է: Կարևոր մի շրջան էր այս ժամանակահատվածը, որը մեզանից շատերը կարողացան իմաստավորել իրական պահեցողությամբ, իրենց կերպարանափոխ խորհրդածություններով, անցանկալի ընթացքների և երևույթների սրբագրմամբ: Ոմանք էլ գուցե և չհաջողեցին ականջալուր լինել Աստծու կանչին: Թող Աստված ամենքիս զորացնի սրբության և կատարելության մեր ձգտումների մեջ:
Ահավասիկ մուտք ենք գործում Ավագ շաբաթ, որի ընթացքում ականջալուր կլինենք առատ ավետարանական ընթերցումների, որոնք վերաբերում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերին ու իրադարձություններին:
Սակայն, մինչ ոտք դնելը Քրիստոսի խաչի ճանապարհ և հոգով ու մտքով հանգրվան առ հանգրվան Տիրոջ հետ առաջանալը դեպի աշխարհը հեղափոխած Հրաշափառ Սբ Հարությունը, խորհրդածենք Երկրորդ Օրենքում Մովսեսին ասված տերունական զգուշացումների մասին: Թվում է, դրանք մեզ այսօր չեն վերաբերում, սակայն, իրականում պատմական արծարծումից զատ, կարևոր պատգամ են բոլոր ժամանակներում. «Զգո´ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց: Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որ Տերը տվել է ձեզ» (11.16-17): «Այս խոսքերը ի պա´հ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում: ...Դուք դրանք սովորեցրե´ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե´ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցե´ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան երկինքը կլինի երկրի վրա» (11.18-21):
Հետևապես, լինենք պատասխանատու մեր անձի, մեր արարքների և աստվածատուր մեր Հայրենիքի համար: Եվ ամփոփելով Մեծ պահքի այս 40-օրյա շրջանը, ունկնդիր լինելով Աստծու հորդորներին և երկյուղածությամբ հետևելով Նրա պատվիրաններին` ճանաչենք և սիրենք ճշմարիտ մեր Տեր Աստծուն, ընթանանք Նրա ճանապարհով և մեր կյանքը կլինի ապահով և առատ օրհնությամբ,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա»
Մեծ պահք. «Ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ, սիրենք դիմացինին ինչպես մեր անձը»
Մեծ պահք. «Օրվա խորհուրդը մեզ թելադրում է անկախ ամեն հանգամանքից պարզապես հոգ տանել մեր կողքինի նկատմամբ»
Մեծ պահք. «Համոզված ենք, որ վերադասի կամ որևէ պաշտոնյայի փոխարեն մենք առավել լավ կղեկավարեինք»
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները