«Հայ-ռուսական դաշնակցային առանցքի առկայությունը կստիպի Վաշինգտոնին իր ուշադրությունը սևեռել Բաքվի վրա»
Հայ-ռուսական դաշնակցային առանցքի առկայությունը սկտիպի Վաշինգտոնին իր ուշադրությունը սևեռել Բաքվի վրա. «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը` հավելելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պահպանման պայմաններում Հարավային Կովկասում Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը էլ ավելի կսրվի:
«Դրա հետ մեկտեղ «Խողովակաշարային պատերազմը», ըստ ամենայնի, կահագնանա: Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա խնդիրները պահպանվում են և ԵՄ-ն իր հերթին ձգտում է վերջ տալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությանը: Թուրքական հոսքի ռուսական նախագիծի առկայությունը նույնպես վկայում է այն մասին, որ որ Հարավային Կովկասը կդառնա էներգակիրների մատարարման համար առավել նախընտրելի տարանցիկ ուղի»,-ասել է Գորդոն Հանը:
Բանախոսի խոսքերով` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության գործում Մոսկվայի գործադրած ջանքերը նույնպես վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության սրման մասին:
«Այս պատճառով ԱՄՆ, միգուցե, ավելի շատ ուշադրություն դարձնի Բաքվի վրա, որպեսզի հակակշռի հայ-ռուսական առանցքին»,- նշել է Գորդոն Հանը:
Այնուհանդերձ, ըստ բանախոսի, մարդու իրավունքների և ժողովրդավարւթյան ամրապնդման հարցում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը կարող է լրջագույն խոչընդոտ հանդիսանալ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա սերտացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան