Իտալական Տոսկանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Տոսկանա նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնում հայ ժողովրդին: Այս մասին գրված է horizonweekly.ca կայքում:
Բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան