Դեղի որակի ապահովումը չպետք է լինի գնի բարձրացման միջոցով. Ա. Մուրադյան
Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը. «Այն բազմիցս քննարկվել է նաև այս ձևաչափով` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով»։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե՛ պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե՛ ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։
Դեղ արտադրողները բարձրաձայնել են որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։ Որոշվել է խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛ օրենսդրական դաշտում խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։
Արմեն Մուրադյանն առաջարկել է առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել։
«Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասել է նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։
Նշվել է, որ «Bayer»կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։
Նախարարն անդրադարձել է մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահույթահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվել է վերանայել այն։
Նախարարը հետաքրքրվել է, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների և ներկրողների մոտ։ Որոշվել է նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա