Airbus А320-ի օդաչուն ցանկացել է «փոխել համակարգը». Նախկին ընկերուհին է պատմել
Ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus А320 օդանավը կործանած երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը մտադրվել էր իրականացնել անմոռանալի արարք՝ «փոխել համակարգը»: Գազետա.ռու կայքի փոխանցմամբ, այս մասին նրա նախկին ընկերուհին պատմել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
Օդաչուհի ընկերուհին նրան բնութագրել է որպես փակ մարդ: Նրա խոսքով, Անդրեաս Լյուբիցը դյուրագրգիռ է եղել, նա կարող էր գիշերվա կեսին արթանանալ և բղավել՝ «մենք ընկնում ենք»:
Աղետից ոչ շատ առաջ օդաչուն և նրա ընկերուհին բաժանվել են: Լյուբիցը փորձել է վերադարձնել նրան, որպես նվեր գնել է Audi ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Airbus A320-ի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր՝ նրանց մեծ մասը Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել:
Նախորդող հրապարակումներ՝
Ահաբեկչությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. «Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»
Օդաչուն չի կարողացել մտնել օդաչուների խցիկ. կործանված օդանավի «սև արկղերը» վերծանել են