Ադրբեջանցի մարզիկը, որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը, ծնկել է. Երկիրմեդիա (տեսանյութ)
Արցախցի սամբիստ Աշոտ Դանելյանն ուրբաթ օրը դարձավ աշխարհի գավաթակիր՝ հերթական անգամ ուրախացնելով իր բոլոր երկրպագուներին։ Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ: Հեղինակավոր այս մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն կազմով:
Մրցումների առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը:
Մեկ մեդալ էլ նվաճել է Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:
«Տպավորիչ ու հուզիչ ստացվեց նաեւ պարգեւատրման արարողությունը։ Պատվո պատվադանի վերին հարթակին կանգնած էր Արցախում բնակվող Աշոտ Դանիելյանը, ձեռքը՝ սրտին, իսկ երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկը, որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը՝ ծնկել էր։ Դահլիճում անգամ հաղթած մարզիկներն էին քմծիծաղով ընդունել այդ փաստը»,-գրում է Երկիրմեդիան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: