Բանկերի կողմից տրամադրվել է 56.8 մլն դոլարի վարկ
Մարտի 23-27-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,644,687 դոլար 473.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,577,408 ԱՄՆ դոլար 475.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 23,650,000 ԱՄՆ դոլար 472.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,888,203 EUR 513,53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,635,996 EUR 519.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 618,469,703 ռուբլի 8.01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 229,315,105 ՌԴ ռուբլի 8.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար: