Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»
Գյումրիի Թատերական հրապարակում ընթանում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովրդի ցավի ոգեկոչումից հետո սկսելու են իրենց պայքարի ոգեկոչումը:
«Լինելու է խաղաղ անհնազանդության սկիզբը: Ամբողջ ժողովուրդը միանալու է մեզ, կարևոր չէ, թե քանի հոգով ենք սկսելու»,- նշեց նա:
Գ. Չուգասզյանի խոսքով, անցել է խոսելու ժամանակը, եկել է գործելու ժամանակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «ռեժիմից ազատվելու համար» ապրիլի 24-ից սկսելու են հրապարակային պայքար:
Հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում ասաց, որ իրենց գլխավոր նպատակն է օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն, սեփական իշխանություն, որը պետք է ծառայի միայն մեր ժողովրիդն:
Նախորդող հրապարակումներ՝
Ես կլինեմ Սեֆիլյանի կողքին. Հրանուշ Խառատյան
Ժ. Սեֆիլյան. Վարկերը չվճարելու իմ կոչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց
Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան