Օլեգ Լեբեդև. Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար, կկայանա Հայաստանի տարածքում: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում։
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քննություն ընթանա, և այն ընթանում է։ Դատը նախատեսվում է Հայաստանի տարածքում, ինչն էլ ցանկանում է հայ ժողովուրդը»,- ասել է Լեբեդևը։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը, ով յոթ օր անց մահացել էր:
Թեմային առնչվող նյութեր՝
Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում
Գյումրիի սպանության գործ. Այս պահին ձեռք բերված եզրակացությաններով՝ Պերմյակովը դեպքի վայրում մենակ է եղել
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան