ՏԱՍՍ. Չեռնոգորիա-Ռուսաստան խաղի վերսկսումը Պլատինիի որոշումն էր
Հայտնի են դարձել Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Ռուսաստան հանդիպումը վերսկսելու որոշման մանրամասները: Հիշեցնենք, որ 1-ին րոպեին տիբունայից նետված ճայթռուկը դիպել է ռուսաստանյան ընտրանու դարպասապահ Իգոր Ակինֆեևի գլխին, որի պատճառով խաղը դադարեցվել է:
«Ընդմիջումը տևեց ոչ թե 10 րոպե, այլ կես ժամ՝ այն պատճառով, որ հանդիպման տեսուչը զանգահարեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոյին: Դրանից հետո Ինֆանտինոն ժամանակ խնդրեց՝ Միշել Պլատինիի հետ խորհրդակցելու համար: Կես ժամ անց Ինֆանտինոն զանգահարեց տեսուչին, և խաղը վերսկսվեց»,- իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներից մեկի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Ակինֆեևը տեղափոխվել է հիվանդանոց: Մարդը, ով նետել էր ճայթռուկը, ձերբակալված է:
35-րոպեանոց ընդմիջումից հետո խաղը վերսկսվել է, իսկ Ակինֆեևի փոխարեն խաղադաշտ է մտել Յուրի Լոդիգինը:
Պոդգորիցայում կայացած այս խաղը 68-րդ րոպեին կրկին դադարեցվել է այն պատճառով, որ այս անգամ տրիբունայից Դմիտրի Կոմբարովի վրա է ինչ-որ բան նետվել: Այնուհետև հանդիպումը հետաձգվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում