Ֆրանսիայում ուսանողները դիսերտացիա են պաշտպանել ԼՂՀ տարածքային մարքետինգի մշակումը թեմայով
Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման պետական ինստիտուտում /IMPGT/ նախօրեին տեղի է ունեցել հանրային մարքետինգի և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի և հաղորդակցության ռազմավարության մշակումը թեմայով:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ թվով երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր», «Չասեք ոչ մեկին» և «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրով իրենց դիսերտացիաները:
Դրանցում ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկները այն հարցի շուրջ, թե հաղորդակցության և մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:
Ժյուրին, որի կազմում են եղել Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, լավագույն աշխատանքներ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» և «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում