Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Qahana.am կայքը գրում է, որ Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացել էր հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Լինենք պատասխանատու մեր անձի, մեր արարքների և աստվածատուր մեր Հայրենիքի համար»
Մեծ պահք. «Հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա»
Մեծ պահք. «Ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ, սիրենք դիմացինին ինչպես մեր անձը»
Մեծ պահք. «Օրվա խորհուրդը մեզ թելադրում է անկախ ամեն հանգամանքից պարզապես հոգ տանել մեր կողքինի նկատմամբ»
Մեծ պահք. «Համոզված ենք, որ վերադասի կամ որևէ պաշտոնյայի փոխարեն մենք առավել լավ կղեկավարեինք»
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք