Էջմիածինը Ծաղկազարդ էր «շնչում» (լուսանկարներ)
Մարտի 29-ին հոգևոր մայրաքաղաքում կյանքը եռում էր. Էջմիածնի Մայր տաճար այցելող բազմաթիվ մարդիկ Ծաղկազարդն էին նշում: Մայր Տաճարի բակը, որի մի մասը հնամյա շինության վերականգնման նպատակով վերածվել էր շինարարական հրապարակի, լի էր ուռենու ճյուղերով պսակը ձեռքներին ու գլխին շրջող, զբոսնող մարդկանցով: Իսկ ուռենու ճյուղերով պսակ կարելի էր գնել դարպասների մոտ մարդկանց դիմավորող վաճառականից:
Հաշմանդամ պապիկի համար տոնը գումար աշխատելու հնարավորություն է, և նա մարդկանց «լավ ճյուղեր, լավ ճյուղեր» ապրանքը գովազդելով, համոզում էր գնել դրանք: Երբ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները պապրիկին փորձեցին հեռացնել ավելի հեռու, վաճառականը ցույց տվեց մի թուղթ ու համոզեց, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից թույլտվություն ունի: Ոստիկանները հանձնվեցին:
Ուռենու փաթաթված ճյուղն արժեր 200 դրամ: Կային ավելի մեծ երևակայություն ունեցող վաճառականներ, ովքեր ուռենու ճյուղին փաթաթել էին գունավոր ժապավեններ ու թանկացրել ապրանքը՝ 400 դրամ էր: Ուռենու ճյուղերի առևտրով էին զբաղվում նաև երիտասարդները. շրջանակ դարձրած ճյուղերը անցկացրել էին ձեռքներով ու շրջում էին եկեղեցու բակում: Մարդիկ՝ մանուկներ, կանայք ու աղջիկներ, գնում էին, դնում գլխներին ու լուսանկարվում, «սելֆիներ» անում:
Ոստրերը ձեռքներին մոմ վառելու համար եկեղեցի մտած մարդկանցից դժգոհ էր եկեղեցու հավաքարարը. ձեռքերը մեջքին ծալած նա քթի տակ դժգոհում էր, որ թափթփում են, չեն գնահատում իր արածը և բողոքում, որ շատ են մոմ վառում:
«Թե ասա մտնում եք եկեղեցի մոմ քիչ վառեք էլի կամ էս օրերին մի վառեք, հենա վառվում, թափում ա»,- վառված մոմերի մնացորդները հավաքելով անընդհատ կրկնում էր նա:
Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդը նշում է Սուրբ Հարությանը նախորդող կիրակի: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում