Ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել Աշոտ Դանիելյանից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում կայացած Անատոլի Խառլամպիևի հիշատակին նվիրված աշխարհի սամբոյի գավաթի խաղարկության առաջին օրը Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց՝ արժանանալով ոսկե մեդալի: 2-րդ տեղն զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Օսիպենկոն, իսկ երրորդ տեղը կիսել են բելառուս Սերգեյ Լեսյակը և ադրբեջանցի Բախտիյար Աբասովը: Վերջինս մրցանակաբաշխության ժամանակ հրաժարվել է լսել Հայաստանի հիմնը, ուստի կանգնած մնալու փոխարեն ծնկի է իջել:
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը մեկնաբանել է կատարվածը:
«Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա ադրբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձանից ներողություն խնդրեց՝ հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրբեջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- ասել է Հայրապետյանը:
Նաախորդիվ`
Ադրբեջանցի մարզիկը, որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը, ծնկել է. Երկիրմեդիա (տեսանյութ)