Նաիրիտցիները քաղաքական որոշում են պահանջում
Նաիրիտցիներն այսօր կրկին հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
«Ոչ մի նոր բան, նույն խոսակցությունը՝ վաճառքի են հանել քացախաթթվի արտադրամասը, բանակցություններ են վարվում, սպասել դրանց արդյունքին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով, իրենք ասել են նախարարին, որ եթե այս շաբաթվա ընթացքում չվճարեն մեկ ամսվա աշխատավարձ, մյուս շաբաթվա ընթացքում էլ չներկայացնեն հստակ ժամանակացույց, իրենք պատասխանատու չեն, թե դրսում հավաքված նաիրիտցիները ինչ քայլերի կդիմեն:
«Ոչ մի արձագանք, միայն ասաց, որ անում է այն, ինչ կարող է: Մենք էլ ասացինք, որ հանդիպումն արդեն ավելորդ է դառնում, մեզ պետք է քաղաքական որոշում, որը կարող է կայացնել միայն նախագահը կամ վարչապետը»,- նշեց Ա. Հարությունյանը:
Այս պահին նաիրիտցիները նախագահական նստավայրի մոտ են հավաքված:
Նշենք, որ գործարանն աշխատողներին պարտք է 18–24 ամսվա աշխատավարձ, ինչը կազմում է 13-15 միլիոն դոլար: Նաիրիտցիները վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ ստացել են փետրվարին: Նրանք պահանջում են պատկան մարմիններից իրենց ներկայացնել կուտակված պարտքի մարման հստակ ժամանակացույց:
Նախորդող հրապարակումներ՝
«Հավատում եմ, որ «Նաիրիտը» կարող է վերագործարկվել»
Զուրաբյանը՝ նաիրիտցիներին. Փորձում էինք հասնել արմատական փոփոխություն, տեսաք՝ ինչ եղավ
Նաիրիտցիները դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել
Երվանդ Զախարյանն ընդունելու է նաիրիտցիներին
«Եթե նախարարի վերադառնալուց հետո մեզ նորից չընդունեն, դա կդիտվի արհամարհելու միտում». Նաիրիտցիներ
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները