Հրապարակվել է ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը, որն իրենից ներկայացնում է իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն:
Զեկույցի նախաբանը ուսումնասիրությունը իրականացնող խմբի կողմից հրապարակվել էր դեռ 2014 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ ներբեռնման համար հասանելի է զեկույցն ամբողջությամբ:
Համաձայն զեկույցի հեղինակների` 2015-ին լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը և այն մեծ հետաքրքրություն է առաջացնելու միջազգային քաղաքական, գիտական, լրատվական, մշակութային և հանրային շրջանակներում: Բացի այդ, վերջին տարիներին ցեղասպանության հատուցումերի հարցը դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների մեծ ուշադրությունը՝ հիմականում կենտրոնանալով անհատական հատուցումերի պահանջով իրավական հայցերի վրա:
«Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Բացի այդ, Թուրքիայում թափ է հավաքում Ցեղասպանության ժառանգությանն անդրադառնալու անկեղծ, ոչ ժխտողական մոտեցումը: Վերջին տասնամյակում նաև առաջացել է հատուցումերի համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումներին զոհ գնացած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է»,- նշված է զեկույցի նախաբանում:
Հատկանշական է, որ զեկույցի հեղինակները թեև խոսում են այն մասին, որ հատուցման հետ կապված ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում մի շարք դժվարություններ կան, բայց այդուհանդերձ հեղինակները վստահություն են հայտնում, որ հատուցման հիմքով փոփոխություններ կարող են լինել, եթե այն «օրենքի և բարոյականության տեսանկյունից հիմավորված է»:
Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցման հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծություն: Դրանում ներառված են նաև հատուցումերի լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:
Զեկույցն ամբողջությամբ կարելի է ներբեռնել հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները