Ադրբեջանական ԶԼՄ-ները «չեն կարողանում» օգտվել հայկական աղբյուրներից
Ադրբեջանական Day.az լրատվական կայքը տեղեկություն է տարածել, թե իբր հայ զինծառայող Հովսեփ Անդրեասյանի մահվան փաստը թաքցվել է, և իբր մահվան փաստը հայտնի է դարձել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանի` վերջինիս հետմահու պարգևատրելուց հետո: Կայքը, կրկին հղում անելով «Անսպրեսս» լրատվական գործակալությանը, պնդում է, թե «զինվորի մահվան մասին լուրը կայքերի միայն հայալեզու բաժնում է զետեղվել»:
Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հեշտ հերքելի ապատեղեկատվություն է. հայ զինծառայողի մահվան լուրն առաջին հերթին տեղ է գտել ՊԲ պաշտոնական կայքում մարտի 29-ին, ապա` հայկական կայքերում նույն լուրը հրապարակվել է դրանց նաև ռուսալեզու բաժիններում, ինչը հնարավոր է ստուգել` օգտագործելով թեկուզ Google որոնողական համակարգը:
Հայ զինվորի հետմահու պարգևատրմանմասին գրված է նաև ԼՂՀ նախագահի պաշոնական կայքի թե հայկական, թե ռուսալեզու բաժիններում:
Նյութեր թեմայի շուրջ`
Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը
ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում մահացած հայ զինծառայողի վերաբերյալ
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսնայութը զուտ ներկայացում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում