«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը կարող է սնանկ ճանաչվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին:
«Ընկերությունը տևական ժամանակ է` վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այս խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը: Բացի դրանից` տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ` նվազագույնը 3 օր, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայում»,-գրել է թերթը: