Լավ է, որ աշխարհը դարձյալ զարթնում է. գերմանացի ռեժիսոր
Գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է նկարահանում: 45 րոպե տևողությամբ ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 21-ին Գերմանիայի առաջին ալիքով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:
«Ես փորձում եմ ներկայացնել Հայաստանը՝ մատնանշել երկրի առանձնահատկությունները: Հայաստանը չափահասության շեմին հասած պատանի է»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆիլմում Ցեղասպանությունն առանցքային տեղ է զբաղեցնում:
Քրիստիան Պապկեն տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով, ծրագրել են կազմակերպել 40 ժամվա ընթացքում 200 դերասանի կողմից «Մուսա լեռան 40 օրը» վեպին շարունակական ընթերցում: Ռեժիսորի գնահատմամբ, այս վեպը հայ ժողովրդի ողբերգությունը բավական հստակ կերպով ներկայացնում է:
«Լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շնորհիվ դարձյալ զարթնում է»,- ասաց ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում