Հայաստանյան ոչ մի կառույց ԱՊՀ Միջպետական բանկի հետ չի բանակցում «Նաիրիտ»-ի խնդրի շուրջ. «168 Ժամ»
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Միջազգային բանկին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը:
«Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: