Թուրքական դատարանի շենքում պատանդ է վերցվել դատախազ
Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել թուրք դատախազին, ով վարում է պատանի Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով:
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ` դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պանտանդ է վերցվել հենց իր գրասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում: Ոստիկանական ուժերը շրջափակել են շենքը, փակել են բոլոր մուտքերը և ելքերը:
Ձախակողմյան կազմակերպության անդամները պահանջել են անմիջապես ձերբակալել Բերքին Էլվանի սպանած ոստիկաններին, որոնց թաքցնում են: ինչպես նաև պահանջել են որպես միջնորդ ներգրավել պատգամավոր Սեզգին Թանրըքուլուին: Նրանք իրենց պահանջները իրականացնելու համար ժամանակ են տվել մինչև 15:35 (թուրքական ժամանակով):
Եթե մինչև այդ իրենց պահանջները չիրականացվեն և եթե ուժայինները գրոհի անցնեն, ապա իրենք կսպանեն դատախազին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում