Հ. Տերտերյան. Հետո կերևա, թե ինչքանով էր փոշոտում կատարվել
Արարատի մարզում կարկուտից հիմնականում երկու համայնք են տուժել՝ Երևանին կից Այնթապն ու Խարբերդը: Դրանց հարևանությամբ գտնվող Մարմարաշեն համայնքում կարկուտը շատ թույլ է եղել, ոչ մի վնաս չի եղել:
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը Panorama.am-ին ասաց, որ սածիլները ծածկված են եղել, ինչի հետևանքով էլ չեն վնասվել:
«Ծիրանենիները ծաղկած էին, ծաղկաթերթիկները թափվել են: Փոշոտումը տեղի է ունեցել, թե ինչքանով, դա հետո կերևա, բայց փոշոտման համար բարենպաստ օրեր եղել են՝ 3-4 օր անընդհատ արև է եղել»,-ասաց Տերտերյանը:
Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով, մարզի մյուս համայնքները կարկուտից փրկել են գործի դրված հակակարկտային կայանները:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:
ԳՆ-ից հայտարարեցին, որ մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները