Հայոց ցեղասպանությանը նվիրված արցունք թափող արձան`Կալիֆորնիայում
Ապրիլի 18-ին` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում բացվելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:
Ինչպես հայտնում է Pasadena Now կայքը, հուշարձանը ոգեկոչելու է օսմանյան թուրքերի ձեռքով սպանված 1.5 մլն հայերի հիշատակը:
Հուշարձանը կառուցվել է ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագծով: Այն եռոտանի կառույց է` վերնամասում արցունքի կաթիլով, որը երեք վայրկյանը մեկը կաթում է ավազանի մեջ: Մեկ արցունքի կաթիլը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը:
Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան: