Աշակերտներն այսօրվանից մինչև ապրիլի 23-ը պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդում. «ՀԺ»
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ: Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահություն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով:
Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ը տեղեկացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա նշել է, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին