«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կամ թուլացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,- անդրադառնալով Շվեյցարիայի Լոզան քաղաքում նախօրեին ավարտված Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակ»-ի և Թեհրանի բանակցություններին` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես բավական թերահավատորեն են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կամ առնվազն դրանց թուլացումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանի ներքին շուկան կդառնա մի փոքր ավելի պակաս պրոտեկցիանիստական: Այս պահին այն ծարաստիճան փակ է: Հայաստանում կա այն մտայնությունը, որ իրանական շուկան մեզ համար բաց է: Դա իրականում այդպես չէ: Մեզ համար բաց է միայն էներգետիկ շուկան»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այս առումով Իրանի շուրջ հնարավոր փոփոխությունները շատ կարևոր են Հայաստանի համար: Հայաստանը «շնչահեղձ» լինում հասանելի շուկաների սակավության պատճառով: Դեպի ռուսական և եվրոպական շուկաներ ելքը օբյեկտիվ պատճառներով դժվար է»,- հավելեց բանախոսը:
Քաղաքագետի կարծիքով` պատժամիջոցների վերացումը կարող է հանգեցնել ներդրումների համար իրանական շուկայի բացմանը, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: