Հայաստան եկող ֆինանսական հոսքերը նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած և գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել:
Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, եւ նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: