Արա Բաբլոյանի 2014 թվականի եկամուտը կազմել է 34 միլիոն 127 հազար դրամ. «Ժողովուրդ»
«ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 2014 թ. գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունեցել է 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ: Նա որպես աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումար է հայտարարագրել՝ 5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. և 969 հազ. դրամ: Իսկ որպես փոխառության դիմաց ստացված եկամուտ հայտարարագրել է 1 մլն 205 հազ. և 374 հազ. դրամ: Եկամուտի կոնկրետ աղբյուրը հրապարակված հայտարարագրերում փակվում են, ուստի անհայտ է, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավորին որտեղից այդքան աշխատավարձ: Հիշեցնենք, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը հայտարարագրել է 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազար 250 դոլար, 9 հազ. 500 եվրո և 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոց»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան