Կ. Նահապետյան. Մերձավոր Արևելքի դեպքերը կարող են վերածվել ցեղասպանության
Գաղտնիք չէ, որ բազմաթիվ արտասահմանցի վարձկաններ, ովքեր պատերազմում են Սիրիայում և Իրաքում, եկել են բարեկամ երկրներից: Սակայն կարևոր է, որ քայլեր ձեռնարկվեն հայտնաբերելու համար ահաբեկչական կազմակերպություների երկամուտների աղբյուրները և համապատասխան միջոցներ կիրառվեն: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը` ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարի շրջանակներում:
Պատգամավորի խոսքով՝ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարող այդօրինակ հեշտությամբ գործել՝ չունենալով եկամուտների կայուն աղբյուրներ:
«Չդադարող վայրագությունները ահազանգ են մեզ բոլորիս առ այն, որ դրանք մեկ օր կարող են վերածվել ցեղասպանության: Կարևոր է ոչ միայն ֆիզիակական պայքարը նրանց դեմ, այլև գաղափարապես դատապարտել դեպքերը, որոնք վաղը կարող են վերածվել ցեղասպանության: Որպես 100 տարի առաջ ցեղասպանությունը վերապրած ազգ, որը մինչև այժմ շարունակում է իր վրա կրել այդ ողբերգական իրադարձության հետևանքները, մենք միշտ հստել դիրքորոշում ենք հայտնել այդ կապակցությամբ»,- ընդգծել է Կ. Նահապետյանը:
Պատգամավորը շեշտել է, որ Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, հարևան երկրներից ահաբեկիչների և ծայրահեղականների հարձակումները Քեսաբի և Սիրիայի այլ տարածաշրջանների հայերի վրա, իսկ այնուհետև Իրաքի դեպքերը նրանց ստիպեցին մի քանի սերունդ հետո կրկին փախստական զգալ:
«Այս առիթով ցանկանում եմ նշել, որ այս տարի մենք նշում ենք Հայոց ցեղասպանության հարյուրամյակը՝ կոչ անելով մյուս ազգերին միանալ մեզ, որպեսզի կանխարգելենք եկող սերունդների համար նման ճակատագիրը»,- եզրափակել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան