Պուտինը դեռևս չի նախատեսում այցելել Թուրքիա. Պեսկով
Ռուսաստանը բոլոր մակարդակներում պահպանում է կապերը Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ստեղծման շուրջ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռևս չի նախատեսվում: Ռիա Նովոտսիի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեսանելի հեռանկարում նման այց չկա»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ ռուսական և թուրքական կողմերի միջև շփումը շարունակվում է տարբեր մակարդակներում, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները իրենց գործընկերների հետ գտնվում են մշտական կապերի մեջ՝ շարունակելով քննարկումները:
Նախորդող հրապարակում՝
ՌԴ նախագահի՝ Երևան այցի ամսաթիվը, դեռևս քննարկվում է. Պեսկով