«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորի դանակահարության մեջ կասկածվող անձը հարցաքննվում է
Այն անձը, ում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը ճանաչել էր որպես իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի, այսօր ներկայացել է: Կամո Խաչատրյանը որպես կասկածյալ հարցաքննվում է: Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք էին պատճառել «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին: Նա ստացել էր կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։ Հ. Միրզոյանը նույն օրը վիրահատվել էր:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը), կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։ Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։
Նախորդող հրապարակումներ՝
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության
Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է
Իրավապահները Փաշինյանին վստահեցրել են, որ Գյումրիի դանակահարությանը իրավական գնահատական կտրվի
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են» Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան