Ադրբեջանը ԻՊ-ին վարձկաններ տրամադրող երկրներից մեկն է. Թ. Պողոսյան
Մոտ 43 երկիր արտասահմանցի վարձկաններ է մատակարարում ԻՊ-ին, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի «Ռոթ-Ռոուդ» սեմինարի շրջանակներում:
Պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի գանգատներին` կապված Խոջալուի և Արցախում երկու դիվերսանտներին դատապարտելու դեպքերի կապակցությամբ, Թ. Պողոսյանն ասել է. «Երեկ, երբ խոսվում էր երկու «զբոսաշրջիկների» մասին, որոնք «այցելել» էին Լեռնային Ղարաբաղ և դատապարտվել էին, ադրբեջանցի գործընկերը մոռացավ նշել, որ այդ երկու «զբոսաշրջիկները» կտրել էին տեղացի 18-ամյա հայ երիտասարդի` Սմբատ Ցականյանի կոկորդը: Միևնույն կերպով ԻՊ-ը իր երիտասարդներին սովորեցնում է կոկորդ կտրել: Միգուցե նրանք այնտեղ մարզումնե՞ր էին անցկացնում»:
Խոջալուի դեպքերի հետ կապված հայ պատգամավորն ասել է, որ ադրբեջանցի պատվիրակը մոռանում նշել, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը հայտարարել էր, թե այդ իրադարձությունները կազմակերպվել են ադրբեջանցիների կողմից, նրանք են սպանել մարդկանց և ստեղծել են մի իրավիճակ, որպեսզի Մութալիբովին վռնդեն երկրից:
«Միանշանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը կապված է ազգային շահի հետ: Մենք այնտեղ համայնք ունենք, որը օսմանյան թուրքերի կողմից 1915-1923թթ-ի ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանության արդյունք է: Ես հույս ունեմ, որ այս տարի ապրիլի 24-ին այդ իրադարձությունները կճանաչվեն և կդատապարտվեն հանուն հետագայում դրանց չկրկնվելու», - անդարդառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ասել է Թ. Պողոսյանը:
Խոսելով «Իսլամական պետության» դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման մասին, Թևան Պողոսյանը նկատել է. «Իմ այս դիտարկումը` կապված քաղաքական որոշում կայացնելու գործընթացի հետ, նման է մի իրավիճակի, երբ մենք երբեմն քարտեզ ենք օգտագործում, որպեսզի հասկանանք, թե ինչն է առավել գրավիչ արտասահմանյան վարձկանների համար, ուր են նրանք պատրաստվում գնալ, բայց ի վիճակի չենք լինում քաղաքական որոշում կայացնել` դրա դեմ պայքարելու համար»:
Որպես օրինակ նա նշել է, որ Թուրքիան աշխարհին մի կողմից ներկայանում է որպես տրանզիտային, ինչպես նաև` նավթի տեղափոխման ուղի, սակայն մյուս կուղմից պետք է քաղաքական որոշում կայացնի, թե ինչպես է պետք պայքարել ԻՊ-ի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին