Պատանդ վերցված թուրք դատախազը հիվանդանոցում մահացել է
Թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է: Դատախազի մահվան մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ դատախազին պատանդ էր վերցրել Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը»:
Էրդողանը մանրամասնել է, որ դատախազը ստացել է հինգ վնասվածք, որից երեքը գլխին: Նրան կարողացել են ազատել հատուկ օպերացիայի արդյունքում, բժիշկները վիճակը ծանր էին գնահատել:
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն էլ ասել է, թե հանցագործները դատարանի շենք են մտել փաստաբանի անվան տակ:
Նշենք, որ այս դատախազը վարում է պատանի Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով: Ձախակողմյան կազմակերպության անդամները պահանջել են անմիջապես ձերբակալել Բերքին Էլվանի սպանած ոստիկաններին, որոնց թաքցնում են: Ինչպես նաև պահանջել են որպես միջնորդ ներգրավել պատգամավոր Սեզգին Թանրըքուլուին: Նրանք իրենց պահանջները իրականացնելու համար ժամանակ են տվել մինչև 15:35 (թուրքական ժամանակով): Եթե մինչև այդ իրենց պահանջները չիրականացվեն և եթե ուժայինները գրոհի անցնեն, ապա իրենք կսպանեն դատախազին: Հատուկ գործողության շնորհիվ դատախազին հաջողվել է ազատել, փոխհրաձգության ժամանակ երկու ահաբեկիչներն էլ սպանվել են: Ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում