Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Հայոց ցեղասպանության զոհերի անունները
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ ապրիլի 22-ին Ներկայացուցիչների պալատում կընթերցի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի մի քանիսի անունները: Այդ կապակցության կոնգրեսականը հրավիրում է Ցեղասպանության զոհերի ժառանգներին` ներկայացնելու իրենց ընտանիքների անդամների անունները, ովքեր սպանվել էին ցեղասպանության տարիներին: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
«Մեկ ժամում ես կարող եմ կարդալ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների միայն մի քանիսի անունները: 1.5 մլն մարդու անուն կարդալը կտևի շաբաթներ, և հույս ունեմ, որ զոհերի անունների ընթերցումը կօգնի ուշադրություն հրավիրել հանցագործության մեծության վրա: Եթե Ձեր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին, ապա, խնդրում եմ, ուղարկեք նրանց անունները, և ես Ներկայացուցիչների պալատում կընթերցեմ հնարավորինս շատ անուններ: Բոլոր անունները կընդգրկվեն Կոնգրեսի գրանցամատյանում»,-ասվում է Շիֆի ուղերձում:
Կոնգերսականի նախաձեռնությանը միանալու համար կարող է հետևել այս հղումին: