Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփենում» վեց տուրից հետո «A» մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4, Սերգեյ Գրիգորյանցը` 3,5, Հովհաննես Գաբուզյանը` 3 միավոր: Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Դանիիլ Դուբովը և Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«B» մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5 միավոր և Լի Չենի (Չինաստան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Գ. Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 4-ական միավոր:
«C» մրցաշարում Բորիս Օֆիցերյանը վաստակել է 4,5, Արթուր Ղարագյոզյանը` 4 միավոր: