Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում. Է. Նալբանդյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
ԱԳՆ լրատվական ծառայությունից ներկայացնում են հայտարարությունը.
«Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Նախորդող հրապարակում՝
Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել