ՖԻՖԱ-ն մերժել է ամերիկյան սենատորների խնդրանքը
ՖԻՖԱ-ն մերժել է ամերիկյան մի խումբ սենատորների խնդրանքը՝ Ռուսաստանին զրկելու աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության անցկացման իրավունքից: Նամակն ստորագրած սենատորների թվում են Ջոն Մակքեյնը, Ռիչարդ Դուրբինը, Մարկո Ռուբիոն և Ռոբերտ Մենենդեսը: Նամակում նշվում է, որ անհրաժեշտ է ընտրել նոր երկիր:
«Մարզական մրցաշարերի բոյկոտը, ինչպես նաև մեկուսացման ու առճակատման քաղաքականությունը խնդիրների լուծման արդյունավետ միջոցներ չեն,- ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղար Ֆիշերի խոսքերը մեջբերել է AP-ն:- Իսկ մրցաշարի կազմակերպումը երկխոսության հզոր խթան կարող է լինել ժողովուրդների ու կառավարությունների միջև, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն կունենա սոցիալական փոփոխությունների վրա:
Ֆուտբոլը չի կարելի դիտարկել որպես բոլոր խնդիրների լուծման մեթոդ: Խոսքը, մասնավորապես, համաշխարհային քաղաքականության հետ կապված խնդիրների մասին է: Մենք արդեն տեսել ենք, որ աշխարհի առաջնությունը կարող է բարության աղբյուր լինել: ՖԻՖԱ-ն հավատում է, որ հենց այդպիսին կլինի նաև Ռուսաստանում կայանալիք մրցաշարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում